Հանրագիտարան

Ջեք Գևորգյան

Բժիշկ-ախտաբան Ջեք Գևորգյանը ծնվել է 1928թ. մայիսի 26-ին: Բժշկությամբ զբաղվել է 1951թ.-ից սկսած: Հեղինակ է մի շարք աշխատությունների («Բժշկական հետազոտումը և մահվան տուգանքը», Նյու Յորք, 1960թ.): Միջազգային ճանաչման է արժանացել իր ստեղծած «մահվան մեքենայով», որի միջոցով անբուժելի հիվանդները դիմում են խաղաղ մահվան:

Մեքենան ստեղծելուց հետո բազմաթիվ հիվանդներից դիմումներ է ստացել (նաև Կանադայից, Անգլիայից, Իտալիայից): Օգնել է 26 հիվանդների ինքնասպանություն գործել, ինչի համար 1993թ.-ին բանտարկվել է, բանտում հացադուլ հայտարարել, ապա դատարանում հանդիսավոր երդվել այլևս չգործածել իր մեքենան:

 

Սակայն խոստումը չի կատարել և 1999թ.-ի ապրիլին դատապարտվել է 25 տարի ազատազրկման: Համաշխարհային մամուլը նրան անվանել է «դոկտոր մահ»: Նրա մասին բազմաթիվ թեր և դեմ կարծիքներ են տպագրվել: Ջեք Գևորգյանը մահացել է 2011 թվականին 84 տարեկան հասակում։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: